7.09.2025
ԼՀԿ-ն փոխել է պարիտետային հանձնաժողովի ձևաչափը. վարչապետը պատրաստ է քննարկել
prev Նախորդ նորություն

Սյունիքում շինարարությունը ընթանում է բնականոն հունով. փոխվարչապետ

Կառավարության կողմից ձևավորվել է Սյունիքի մարզի խնդիրների ուսումնասիրման և լուծման աշխատանքային խումբ, որն առաջացել է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրականացման լույսի ներքո: Աշխատանքային խումբը գլխավորում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Նրա խոսքով, Շուռնուխում, Կապանում և Որոտանում կայացած հանդիպումների արդյունքում որոշում է կայացվել, որ «վիճելի տարածքներում գտնվելու արդյունքում ժամանակավորապես տներից զրկված քաղաքացիները» կստանան միանվագ 300 հազար դրամի փոխհատուցում մեկ անձի համար: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 6 ամսվա ընթացքում կվճարվի 68 հազարական դրամ մեկ անձի համար։ «Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ հաշվի առնելով, որ նշված ժամանակահատվածում կկառուցվեն նոր տներ», - հայտարարել է փոխվարչապետը:


Նա վստահեցրեց, որ շինարարությունն արդեն սկսվել է և ընթանում է ամբողջ թափով։ «Փորձ կար այդ աշխատանքները ներկայացնել որպես բարեգործների գործողություն, բայց դա այդպես չէ։ Շինարարությունն իրականացվում է պետության կողմից եւ պետական միջոցներով», - ընդգծել է Ավինյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ լուծվում են նաեւ նշված համայնքների անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ։

Հայաստանում խոսել են Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարների մասին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը