26.11.2024
Երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Հայաստանը շուտով կունենա ռուսական «Sputnik V» պատվաստանյութ. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մարտ ամսից Հայաստանում արդեն կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոշակի խմբաքանակ: Նա այս համատեսքտում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ վերջնականացվում է պայմանագրի կնքումը, եւ շուտով արդեն Հայաստանը կունենա նաև ռուսական «Sputnik V» պատվաստանյութը:


Նրա խոսքով, պատվաստման գործընթացը էտապներ է լինելու: «Այս պահին պատվաստանյութեր արտադրողների հետ կնքված պայմանագրեր դեռ չկան, եւ հայտնի չէ, թե որքան կարժենան պատվաստանյութերը Հայաստանի համար», - ասել է նա:


Հայաստանն այս պահի դրությամբ, նշել է նա, երկու հարթակում է աշխատանանքներ իրականացնում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար: "Առաջինը միջազգային COVAX հարթակն է, որի նպատակն է մասնակից-երկրներին հասանելի պատվաստանյութով ապահովել: Բացի այդ, երկկողմանի բանակցություններ են վարվում նաեւ պատվաստանյութեր արտադրողների հետ", - ասել է նա:


Նրա խոսքով, աժմ գնահատվում են բոլոր առաջարկվող պատվաստանյութերը, իսկ առաջիկայում հայտնի կլինեն ներմուծման ժամկետները: «Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով գործընթացը սկսելու համար», - ասաց նախարարը:


Ավանեսյանի խոսքով՝ ռիսկի խմբերը որոշվել են, եւ առաջինը հենց այդ խմբերի ներկայացուցիչներն են պատվաստվելու հնարավությունը ստանալու: Նախարարը նաեւ հավելեց, որ Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացված «Sputnik V» պատվաստանյութով Հայաստանում մոտ 15 հոգի է պատվաստվել:


Ավելի վաղ, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնել էր, որ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:


Նա նշել է, որ նախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: «Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները», - ասել էր նա։


Բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռք բերման մասն լուրը Հայաստանում միանշանակ չընկալվեց, քանի որ այդ դեղամիջոցի միջին արդյունավետությունը, ըստ ավտիրացի գիտնականների, կազմում է 70%: Իսկ օրինակ ռուսական «Sputnik V», ամեիկյան Pfizer и Moderna ընկերությունների պատվաստանյութերի արդյունավետությունը գնահատվում է ավելի բարձր՝ 90%: