22.04.2025
Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ. փոխվարչապետ

Փետրվարի առաջին երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Նրա խոսքով, հայկական անձանագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։


Գրիգորյանը նշեց, թե ճամփորդելու այն մոդելը, որ պայմանավորվել էին ռուս ու բելառուս գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայց երեկվա որոշմամբ այլևս մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել և փետրվարի 15-ից ունենալու ենք երկու ուղղությամբ չորս կանոնավոր չվերթ։  


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ Covid 19 բացասական թեստի առկայությամբ: 


 

Հայաստանը շուտով կունենա ռուսական «Sputnik V» պատվաստանյութ. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան