24.11.2024
ԱԱԾ-ը կանխել է ՀՀ բանկային հաշիվենրից խոշոր չափերի գումարների հափշտակություն
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարի հետ ԱԺ-ում փակ հանդիպմանը գաղտնի ձայնագրություն է արվել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ պատգամավորների հետ ԱԺ-ում փակ հանդիպումից ոչ միայն տեղեկատվական արտահոսք է եղել, այլև գաղտնի ձայնագրություններ են արվել: Այս մասին լրագորղների հետ զրույցում հայտարարեց իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նախօրեին Սեյրան Օհանյանն, անդրադառնալով նախորդ շաբաթ Ազգային ժողովում Ղարաբաղի թեմայով պատգամավորների հետ փակ հանդիպումից ինֆորմացիայի արտահոսքին, ասաց, որ ճանապարհ չունի անցնելու այն պատգամավորների հետ, որոնք հանդիպումը դարձրել էին չակերտավոր` «փակ»` տեղեկատվական արտահոսք կազմակերպելով:

Պատգամավորները պահանջել էին փակ հանդիպում անցկացնել Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները սահմանին տիրող իրավիճակի, ապրիլյան ռազմական բախումների և այլ հարցերի մասին: Սակայն փակ հանդիպման մանրամասները որոշ պատգամավորներ հայտնել են որոշ լրատամիջոցների, ինչը դուր չի եկել Սեյրան Օհանյանին:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այդ փակ հանդիպմանը եղել են ոչ միայն ՀՀԿ, այլ նաև այլ խմբակցությունների ղեկավարներ, հայտնում է Yerkir.am-ը: «Շատ ցավում եմ, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես, և դրանից հետո պաշտպանության նախարարին խնդրել, որ մեզ հետ անկեղծ լինի... Բնականաբար, չի լինի: Երևույթը բավականին տհաճ է, առավել ևս, որ հարցը վերաբերում է Ղարաբաղին»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ համամիտ է պաշտպանության նախարարի դիրքորոշման հետ ու չի ուզում ինչ-որ մեկին մատնացույց անել: Նա ենթադրեց, որ տեղեկատվության արտահոսքը եղել է տվյալ պատգամավորի հարաբերությունները ԶԼՄ-ի հետ բարձր պահելու համար: «Չեմ կարծում, որ հատուկ վատ նպատակով է եղել, որ հասնի մեր թշնամուն և այլն»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը: