23.11.2024
Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ ՄԻ և իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Կառավարությունը վեց ամսով կարգելի Հայաստան ցեմենտի ներկրումը

Կառավարությունը վեց ամսով կարգելի Հայաստան ցեմենտի ներկրումը։ Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի ցանկում:


Գործադիրն արգելքի որոշումը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու հանգամանքով։


«Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը: Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմանտի ներմուծումը, իսկ Ղազախստանը ժամանակավորապես արգելել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը»,-ասված է որոշման նախագծում։


Հատկանշական է, որ վերջին տարիներին կառավարությունը վարում էր ցեմենտի ներկրումը խթանելու քաղաքականություն: Նրեկրվում էր նաև ցեմենտի կլինկեր, որի վրա շուկայի գերիշխող խաղացողը «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի մեջ մտնող «Արարատցեմենտ»-ը, պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պահանջում էր պետական տուրք սահմանել կամ դրա ներկրումն արգելել:


Վրաստանի ու Իրանից ցեմենտի և կլինկերի ներկրման ծավալների մեծացան հետևանքով, ինչպես նշում էին «Արարատցեմենտ»-ից, ոչ եկամկտաբեր էր դառնում իրենց գործունեությունը: Հատկանշական է, որ 2018-ին 181 հազար տոննա ցեմենտ էր ներկրվել։ Ծառուկյանը պահանջում էր դեռ 2019-ից սահմանափակել ցեմենտի ներկրումը։ Այդ ժամանակ իշխող մեծամասնությունը՝ ի դես «Իմ քայլը» խմբակցության դեմ էր այդ գաղափարին:


Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա:


2019-ին տեղական արտադրողին պաշտպանելու համար խորհրդարանական քննարկումների արդյունքում որոշվեց 22 000 դրամ տուրք սահմանել դրա ներմուծման համար։ Կլինկերի ներմուծման վրա տուրք չի սահմանված:


Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 546 հազար տոննա ցեմենտ, որը 2017 թվականի համեմատ աճել է 53.3%-ով։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների կտրվածքով 2018-ի ցուցանիշն ամենաբարձրն է։


Միևնույն ժամանակ կառավարության վերլուծությունները ցույց տվեցին, տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, բայց դրա փոխարեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: