23.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակվելու 195 դեպք և 7 մահ
prev Նախորդ նորություն

Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ ՄԻ և իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը։


«Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:


Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»,- գրել է նա։