24.11.2024
Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության
prev Նախորդ նորություն

Արտահերթ ընտրություններ անցկացնելիս պետք է չեզոք կառավարում՝ առանց Նիկոլ Փաշինյանի

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելիս պետք է նախ չեզոք կառավարություն ձևավորել, որպեսզի դրանք արդար լինեն ու որեւէ լծակներ չկիրառվեն: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:


Պատգամավորը խոսել է արտահերթ ընտրությունների մասին՝ անդրադառնալով հարցին, թե ինքը և՞ս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


«Ես կարծում եմ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության», - ասել է նա՝ հավելելով, որ ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին երեք քաղաքական ուժերի եւ անկախ պատգամավորների համատեղ որոշման արդյունքում:


Նա հայտնել «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է Փաշինյանին փոխելու հարցը: «Սկզբնական շրջանում նույնիսկ առաջարկ արեցի, որ «Իմ քայլի» ներսից լինի վարչապետը: Այդ պահին թեկնածուների անուններ գեներացվեցին խմբակցության նիստում: Քաղաքական թիմը որոշեց, որ նպատակահարմար չի գտնում այս պահին փոխելու կառավարող ղեկավարին», - ասաց նա:


Նրա խոսքով, արդար ընտրությունների կազմակերպման համար «պետք է ժամանակավոր կառավարում ձեւավորվի»:


Սոֆյա Հովսեփյանը չհերքեց, որ նաև Արարատ Միրզոյանի թեկնածությունն է առաջադրվել խմբակցության նիստում տարբեր մարդկանց կողմից: Նա չնշեց սակայն, թե խմբակցության քանի պատգամավոր է եղել նման առաջարկի կողմնակից: