24.11.2024
Սյունիքում և Արցախում օր առաջ պետք է տեղակայվեն ՌԴ ռազմաբազաները. Ասրյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության "կարմիր" ցուցակում

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության "կարմիր" ցուցակում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:


"Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։ Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։


Բացի թեստի արդյունքից Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն (Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների և Ուկրաինայի քաղաքացիների համար ապահովագրություն չի պահանջվում):