24.11.2024
Մարուքյանը Շուռնուխի և Որոտանի տարածքների հարցի լուծման տարբերակ է առաջարկում
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք. մահացել է 14 մարդ

Հայաստանում հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161054 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 602986 վերջին մեկ օրում` 1218 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 10070 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 147388 անձ` վերջին մեկ օրում 812 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է: