26.11.2024
Ինչո՞ւ «ռուսամետ» քաղաքականության պայմաններում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 348 նոր դեպք. մահացել է 24 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 348 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158296 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 587540 վերջին մեկ օրում` 2483 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 13881 պացիենտ. մեկ օրում նվազել է 943-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 140942 անձ` վերջին մեկ օրում 1267 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2797 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 676 է: