24.11.2024
Որևէ արտակարգ պատահար չի գրանցվել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ
prev Նախորդ նորություն

Կորսված եկեղեցիները. Երևանում կբացվի «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 29-ին ժամը 15:00-ից մինչև հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես:


Ռեժիսոր Խաչիկ Եղոյանի խոսքով, ցուցահանդեսին ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է, իսկ հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին: Նա հիշեցրել է, որ 5 տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը:


Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում: «Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արևմտյան Հայաստանը, ունեցանք ևս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց՝ 5 տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- ասում է Եղոյանը:

Ցուցահանդեսը, ըստ նրա, նաև հնարավորություն կտա ևս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով: