10.07.2025
Արտահերթ ընտրությունների տարբերակն անընդունելի է. Իշխան Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Գարեգին Բ-ն հորդորում է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը արձագանքել է վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի սպառնալիքներին:


«Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր:


Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից»,- ասված է հայտարարությունում:


 


 

Չինաստանից կբերվի թթվածնի արտադրության 4 կայան բժշկական կենտրոնների համար. Թորոսյան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ