Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի է վերածվել. Աբրահամյան
Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
"Իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչո՞ւ է պատերազմի թեժ պահին իր առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարին փոխել և ի՞նչ հիմնավորմամբ է հիմա նրան այլ պաշտոնում նշանակում։
Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում, հետո լուրջ դեմքով արդարանում, թե ինչու այս կամ այն իրադարձությունը մեր երկրի համար այդքան ողբերգական ավարտ ապահովեց",- գրել է Աբրահամյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Քյարամյանը հոկտեմբերի 8-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, որին նշանակվել էր մի քանի ամիս առաջ: