24.11.2024
Հայաստանի վարչապետը Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորն է. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ավարտին են հասցվելու շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր. Սուրեն Պապիկյան

Կառավարությունը, համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին 2020 թվականին կհատկացնի 3,64 մլրդ դրամ, որից՝ 1 մլրդ դրամը ՀՀ 2020-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստին նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:


Այդ գումարը հատկացվում է ՀՀ 116 համայնքների թվով 150 սուբվենցիոն ծրագրերի համար:


«Այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված է եղել 10 մլրդ դրամ, բայց կատարված աշխատանքը 4,5 մլրդ դրամով գերազանցել է նախատեսված գումարները: Սա ենթադրում է, որ եթե պետական բյուջեով հատկացումը կազմում է 14,5 մլրդ դրամ, դա պետք է կրկնապատկել, որովհետեւ գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած անձի միջոցների հաշվին է: Կարող ենք արձանագրել, որ 2020-ին կարողանում ենք ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է Պապիկյանը: