21.04.2025
Ակցիայի ժամանակ հնչել են զինված հեղաշրջման կոչեր, սա անթույլատերի է. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

Իգոր Խաչատուրով, Տիգրան Աբրահամյան, Զինավոր Մեղրյան. բերման է ենթարկվել 60 քաղաքացի

Կառավարության շենքի դիմաց առավոտվանից շարունակվող, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ավելի քան վեց տասնյակ մասնակից քաղաքացի է արդեն բերման ենթարկվել:


Նրանց թվում են հանրությանը հայտնի անձինք՝ Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը և այլք:


Տիգրան Աբրահամյանը գրել է. "Արցախը և Հայաստանը հանձնողներին ծառայող, արդարացնող տհասներն ինձ ապօրինի բերման ենթարկվեցին։ 


Դուք վաճառում եք ձեր և ձեր սերունդների ապագան, ուրիշ սպասելիք չկար էլ ձեզանից"։


 


 

Հայաստանի վարչապետը Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորն է. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար