24.11.2024
Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Քննիչներն այցելել են նաեւ Վազգեն Մանուկյանին. Իշխան Սաղաթելյան

Այսօր քննիչներն այցելել են նաեւ Վազգեն Մանուկյանին: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում:


Նա նշել է, որ Քննչական կոմիտեում հրաժարվել է նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալ։ «Ես, ըստ էության, քաղաքական հայտարարություն եմ արել եւ բացատրություն չեմ տվել», - ասել է նա՝ հավելելով, որ հարուցված եւ հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել իրենց պայքարը։


«Նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետեւ դրված է մեր հայրենիքի փրկության հարցը։ Հետեւաբար, որեւէ կերպ, որեւէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա»,- նշել նա՝ պնդելով, որ Փաշինյանն իշխանության մնալու տարբերակ չունի:

«Փորձում են սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել, ձերբակալել, հույս ունենալով, թե այս ճանապարհով կարող են ազդել։ Չեն կարողանալու, գնալով ավելի ենք ուժեղանալու, մեր շարքերն ավելի են ընդլայնվելու, հեռացնելու ենք այս գերագույն գլխավոր դատաճանին՝ հանուն մեր երկրի։ Այսօր քննիչներն այցելել են նաեւ Վազգեն Մանուկյանին», - ասել է նա։


Քաղաքական իշխանությունը, նրա խոսքով, հաճախ անհարմար վիճակի մեջ է դնում նաեւ քննչական մարմիններին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին: «Հույս ունեմ, որ մի պահ մեր սպաները կկանգնեն եւ կհրաժարվեն՝ կատարել գլխավոր դատաճանի հրահանգները», - եզրափակել է նա։