24.11.2024
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել
prev Նախորդ նորություն

Սյունիքի բնակիչների խնդիրն անվտանգության ապահովումն է. Առուշ Առուշանյան

Սյունիքի բնակիչների գլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։


Նրա խոսքով, Հայաստանում այլ է իրականությունը, եւ մարդկանց չի հետաքրքրում՝ հանձնել են, արդյոք, հողերը՞, թե՞ ինչպես փոխանցել են, եւ ինչ է լինելու հետագայում:


"Մեկ օրում 26 կմ տարածք է հանձնվել Որոտան գյուղի մոտ։ Կապան քաղաքի ճանապարհին կարելի է հանդիպել ադրբեջանցիներին, եւ փաստ չէ, որ կարելի է հասնել քաղաք", - պատմել է նա։


Թե ինչպես են լուծվելո՞ւ անվտանգության հարցերը, հարց է տալիս նա։


Մինչդեռ Առուշանյանը համոզված է, որ իշխանություններին "դեռ թշնամուն հանձնելու բան կա", դրա համար էլ նրանց, ովքեր ընդդիմանում են այդ գործընթացին, հետապնդումների են ենթարկում։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 20-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գորիսեցիներին կոչ արեց խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ: Դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Նույն օրը, ժամը 06.30-ին, Առուշ Առուշանյանը ձերբակալվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի կասկածանքով:


Դեկտեմբերի 22-ին Առուշ Առուշանյանի ձերբակալությունը դատարանի որոշմամբ ոչ իրավաչափ է ճանաչվել: