24.11.2024
Վառարան, կարտոֆիլի պլեճ. ինչպես է անցել գիշերը Հանրապետության հրապարակում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
prev Նախորդ նորություն

Իսագուլյանի՝ «Նիկոլին գնդակահարողին պետք է պարգևատրել» կոչի համար հարուցվել է քրգործ

Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գառնիկ Իսագուլյանի հայտարարության առիթով ԱԱԾ-ն դիմել է գլխավոր դատախազություն: