24.11.2024
Կան դժվարություններ, բայց սա մեր ապագայի հարցն է. հրապարակում վրաններ տեղադրվեցին
prev Նախորդ նորություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի և ոչ իրավաչափ ճանաչեց: Առուշանյանը ազատ կարձակվի։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Փաստաբանի խոսքով, Առուշայանին առնչվող մյուս քրեական գործով էլ վերջինս ունի վկայի կարգավիճակ։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին գիշերը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել և մի քանի ժամ տեղեկություն կար, թե որտեղ է նա ոը ինչ քրգործով  է անցնում: Դրանից ժամեր առաջ Առուշանյանը կոչ էր արել գորիսեցիներին առավոտյան 06:00-ին ավտոշարասյունով շարժվել Սյունիքի դարպասների մոտ և խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ: