24.11.2024
Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի ՄԻՊ պաշտոնից
prev Նախորդ նորություն

Վազգեն Մանուկյանը կոչ արեց բանակին ու ոստիկանությանը հայտարարությամբ միանալ ժողովրդին

Ընկերներս խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի: Ես պատրաստվեցի, թուղթը մոտս գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարևորը, դրա ժամանակը կգա: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա, ով ավելի լավ ծրագիր կներկայացնի: «Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում՝ հայրենիքի վերականգնում և առաջ գնալը: Մինչև այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության, ինքս ինձ համար: Այս պետության հիմնադիրներից մեկն էի եղել, ես պատասխնատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, խայտառակ մարդու բերեցինք, ու պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք դուրս այդ մարդուն: Այն ինչ կատարվեց, սարսափելի է: Բայց մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք: Մի մտածեք, որ որևէ կառավարություն կառուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, այն ժողովուդրը, այստեղ կանգնած է»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար միանում, որպեսզի գնան փրկեն Հայաստանը, հիմա նորից պատերազմ է մեր ապագայի համար:

"Կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է: Դուք ձեզ կարդարացնեք դրանով: Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմ, այսօր կլուծենք հարցը»,- հավելեց իր ելույթը Մանուկյանը: