23.11.2024
ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ
prev Նախորդ նորություն

Բացարձակ անթույլատրելի են Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքները. ՄԻՊ

Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

"Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք":


VERELQ-ը հայտնել է, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը Նիկոլ Փաշինյանի պարզած ձեռքն օդում թողեց ու դուրս հրավիրեց նրան եկեղեցուց։ Փաշինյանը, համաձայն սոցիալական ցանցում հրապարակված տըեսանյութի, երկար եկեղեցիում չմնաց: Այս միջադեպից հետո հովվի հասցեին հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչեցին սոցիալական ցանցում: