24.11.2024
«Ավրորա»-ն կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հրաշքի համար շնորհակալություն հատնեց Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հատնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ջանք գործադրեց ու հրաշք տեղի ունեցավ՝ 70 օր անհետ կորած 6 հայ զինվորները վերադարձան հայրենիք: Այս մասին նա հայտարարեց Սիսիանում:


Փաշինյանի խոսքով, տարածքները շատ մեծ են և պարզ չէ, թե որտեղ են մեր տղաները, որպեսզի հենց այդ տարածքներ մտնեն ու դուրս բերեն նրանց: Նա նշեց, որ եղել է, որ բարձրախոսով և՛ ռուսերեն, և՛ հայերեն են հայտարարել, որ արդեն հրադադար է, որպեսզի նրանք դուրս գան, բայց արձագանք չի եղել:


"Թերևս չեն վստահել, որովհետև ադրբեջանցիները ևս կարող են հայերեն խոսել", - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանը տեղեկացրեց, որ զինծառայողները հյուծված են, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նաև հաշմանդամություն չի սպառնում.


"Տղաները կվերադառնան լիարժեք կյանքի", - հավելել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ  թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով նախօրեին ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ վերադարձան հայրենիք: Նրանք են՝


Արսեն Կարենի Այվազյանը,


Դավիթ Գեղամի Սահակյանը,


Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը,


Արթուր Գարիկի Հարությունյանը,


Արման Արշակի Արմաղանյանը և


Ռուսլան Սարգիսի Թումանյանը: