20.04.2025
Կարմիր շուկան հանձնվո՞ւմ է Ադրբեջանին. Վահրամ Պողոսյանը պարզաբանել է
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154065 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 567755 վերջին մեկ օրում` 1009 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 17579 պացիենտ. մեկ օրում նվազել է 432-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 133176 անձ` վերջին մեկ օրում 644 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2656 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է:


 

Սիսիանի եկեղեցու հովիվը Փաշինյանի ձեռքը չսեղմեց և դուրս հրավիրեց նրան եկեղեցուց (VIDEO)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար