Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան ձևաչափով ձեռք չի բերվել՝ շրջանցելով Իրանի շահերը։ Այս մասին Իրանի հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը պարզաբանել է, որ հակամարտության կողմերը հետաքրքրություն են հայտնել ռուսական միջնորդության հարցում։ «Այստեղ ոչ մի «հետին» միտք չկա», - ընդգծեց նախարարը։
«Այժմ պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ով, երբ հասցրել կամ չեն հասցրել է օգնել հակամարտության կարգավորմանը: Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ ձևաչափի ընտրությունը եղել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ Հենց դրանով էր պայմանավորված [եռակողմ] հայտարարության մասնակիցների կազմը [Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին]։ Իրանի հաշվին կամ Թուրքիայի հաշվին դա անելու ոչ մի փորձ չի եղել եւ չէր էլ կարող լինել», - շարունակել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ երբ ղարաբաղյան հակամարտության համատեքստում որպես կարգավորման հաջողության օրինակ հիշատակվում է «Աստանայի ձեւաչափի» հաջողությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա), խոսքը հենց դրանում ներգրավված երկրների մասին չէ:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է։ Երբ այս կամ այն ճգնաժամային տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու հնարավորություն ունեցող երկրները (նույնիսկ եթե նրանք դավանում են տարբեր, ոչ ամեն ինչում համընկնող մոտեցումներ) որոշում են օգնել հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և միավորել իրենց ջանքերը, ինչը լավ օրինակ է ծառայում։ Ահա թե որն է «Աստանայի ձևաչափի արժեքը»», - նշել է նա ։
Նախարարը հավելել է, որ Իրանի շահերը, տվյալ դեպքում, ոչ մի կերպ չեն անտեսվել եւ Մոսկվան հասկանում է Թեհրանի մտահոգությունը, թե ինչպես է հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ինչպես են ազտելու իրանական տարանցիկ շահերի վրա, որոնք ունեն հատուկ նշանակություն ամերիկյան պատժամիջոցների պայմաններում:
«Անհնար է հրաժարվել գլխավոր սկզբունքից, որը հավանության է արժանացել բոլորի կողմից երկար տարիներ. հակամարտության արդյունքը պետք է լինի հարաբերությունների կարգավորումը ողջ տարածաշրջանում», - նշել է Լավրովը:
Ավելին, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջնորդների եռակողմ հայտարարությունն արձագանքում է հակամարտության թեժ պահին հնչեցված իրանական նախաձեռնությանը, որն առաջարկում է տարածաշրջանային մոտեցում: Լավրովի խոսքով՝ տարածաշրջանային համագործակցության տրամադրված նման տեսլական է հայտնել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հիշատակել է Անդրկովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ նրանց երեք հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունը:
«Դա դիտարկում է, որը գտնվում է մակերեսին։ Մենք բոլորս կողք կողքի ենք ապրում, և հիմա, երբ անդրկովկասյան երկրների միջև խնդիրները հաղթահարվում են, մենք՝ որպես հարևաններ, պետք է օգնենք այդ գործընթացին», - եզրափակել է նախարարը։