20.04.2025
Սարգսյանն ու Քերին քննարկել են իրավիճակը ԼՂ շփման գծում
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպանատունը ցավակցել է Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածներին

Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունն իր ցավակցություն է հայտնել Երևանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածների և զոհերի հարազատներին:

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատունը անկեղծ ցավակցություն է հայտնում ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին ու շուտափույթ ապաքիում է ցանկանում վիրավորներին և տուժածներին:

Երևանի Հալաբյան փողոցում, Թումո կենտրոնի մոտակայքում Bogdan մակնիշի ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են: Ինչպես հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պայթուցիկ նյութը հնարավոր է տեղադրված է եղել ավտոբուսի նստատեղերից մեկի տակ:
Քնչական կոմիտե. ահաբեկչության վարկածը չի հաստատվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար