20.04.2025
Պատերազմից տուժած արցախցիների հարցով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել
prev Նախորդ նորություն

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.


Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից», - ասված է հրամանագրի մեջ:


Նախագահի մեկ այլ հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը, որը մինչ այդ վարչապետի խորհրդականն էր:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.


Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար», - ասված է հրամանագրում:


 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար