19.04.2025
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1235 փախստական
prev Նախորդ նորություն

Պատերազմից տուժած արցախցիների հարցով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում է ստորագրել պատերազմից տուժած արցախցիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ձեւավորման մասին:


Որոշման մեջ ասվում է․


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝


1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի և սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։


2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:


3. Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են՝


1) սոցիալական ոլորտ,
2) կրթության ոլորտ,
3) առողջապահության ոլորտ,
4) ձեռնարկատիրական ոլորտ,
5) ենթակառուցվածքների ոլորտ:


4. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության Կառավարության ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:


5. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրագործման գործողությունների ծրագիր՝ ըստ սույն որոշման 3-րդ կետում նշված ոլորտների»:

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար