23.11.2024
Փաշինյանի գրառման հետքերով. ԲՀԿ-ն դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանապետին
prev Նախորդ նորություն

"Իմ քայլը" նախաձեռնում է Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու գործընթաց

ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանը գրություն է ուղարկել ԲՀԿ խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով:


Այս մասին գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրապարակելով նաև գրությունը.


"Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։
Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։

Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ",։