23.11.2024
Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միայն իր անցնցում հրաժարականի օրակարգով. ԲՀԿ
prev Նախորդ նորություն

Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։


VERELQ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանի խոսքով՝ ազատման որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով.


"ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:

Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել",- գրել է նա: