23.11.2024
Մամուլի տեսություն. Հիմնադիր խորհրդարանի անդամները ձերբակալվել են «արտաքին պատվերո՞վ»
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը մտահոգված է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» ոճրագործություններով

Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խմբակցություններն ընդունել են համատեղ հայտարարություն, որում քննադատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում իրականացված զանգվածային ոճրագործությունները:

«Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները: Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք ունի», - ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարության տեքստում, ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչություններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարվածի անթույլատրելիության եւ մարդասիրական աջակցության ապահովման անհրաժեշտության մասին: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը եւ վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը եւ այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարավորությունները», - նշված է հայտարարությունում: