26.11.2024
Նորվեգիան 1,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ղարաբաղի խաղաղ բնակչությանը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում դրական են գնահատում Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման գաղափարը. հարցում

Gallup International-ը իրականացրել է «Սեղմած զսպանակ» անվանում կրող սոցիոլոգիական հետազոտություն, որում ներկայացված է Արցախի դեմ սանձզերծած պատերազում հայկական զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության պատկերը և հակամարտության վրա արտաքին գործոնների ազդեցության հանրային ընկալումները:


Համաձայն հոկտեմբերի 30-ին անցկացված հետազոտության արդյունքների, հարցվածների 46 տոկոսը լիովին դրական է գնահատում Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման գաղափարը: Շուրջ 35 տոկոսն ավելի շուտ դրական է գնահատում այն, ավելի շուտ բացասական՝ 4,2 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 6,5 տոկոսը, դժվարացել է պատասխանել՝ 8 տոկոսը:


Հարցվածների 68,8 տոկոսը լիովին վստահում է բանակի պատրաստվածությանն Արցախի դեմ լայնածավալ հարձակմանը հակազդելու տեսանկյունից: Հարցվածների շուրջ 26 տոկոսը կարծում է, որ բանակն ավելի շուտ պատրաստված է հակազդելու հակառակորդի հարձակողական գործողություններին, 3 տոկոսի կարծիքով՝ «ավելի շուտ պատրաստված չէ», դժվարացել են պատասխանել հարցվածների 2,2 տոկոսը:


Հարցվածների 83 տոկոսը շատ բարձր է գնահատում հայկական բանակի մարտական ոգին, ուղղակի բարձր է գնահատել 16 տոկոսը, ցածր՝ 0,2 տոկոսը, նույնքան մարդ էլ դժվարացել է պատասխանել հարցին:


Հարցին՝ որքանով եք վստահ, որ ՀՀ ԶՈւ-ն և Արցախի բանակն ունակ են հակահարված հասցնել ադրբեջանական բանկին, լիովին վստայություն է հայտնել հարցվածների 73 տոկոսը, իսկ «ավելի շուտ վստահ է» 22,7 տոկոսը: Շուրջ 2 տոկոսն ավելի շուտ վստահ չէ, հարցին դժվարացել է պատասխանել 1,7 տոկոսը:


Հայաստանում, համաձայն հետազոտության արդյունքների, վստահ են, որ Թուրքիան է հրահրել Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը: Այդ կարծիքը կիսում են հարցվածների 92 տոկոսը, շուրջ 31 տոկոսը կարծում է, որ Բաքուն է պատերազմ հրահրողը, 8 տոկոսը վստահ է, որ դա Իսրայելն է: Հարցվածների միայն 2 տոկոսն է կարծում, որ պատերազմի հրահրման պատասխանատուն Ռուսաստանն է, շուրջ 7,5 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն է, դժվարացել է պատասխանել հարցվածների 2 տոկոսը:


Հայաստանում առավելապես դրական են գնահատում Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի և Ռուսաստանի դիրքորոշումները պատերազմի վերսկսման վերաբերյալ: Հետազոտության հեղինակները վերաբերմունքը գնահատել են 1-ից 5-ը սանդղակով, որում 1-ը լիովին բացասական, 5-ը լիովին դրական է:


Ֆրասիայի նկատմամբ վերաբերմունքը 4,5 է, Իրանի նկատմամբ՝ 3,5, Ռուսաստանի նկատմամբ՝ 3,5, Գերմանիայի նկատմամբ՝ 2,8, իսկ ԱՄՆ-ի դեպքում՝ 2,7: Հատկանշական է, որ հարցվածների վերաբերմունքը գրեթե հավասար բացասական է Իսրայելի, Թուրքիայի և հարևան Վրաստանի նկատմամբ՝ շուրջ 1 միավոր:


Հետազոտության մասնակցածները դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարների, մարդու իրավունքների պաշտպաների և ԱԳ նախարարների գործունեությունը: Ամենաբարձր գնահատականին է արժանացել Արցախի պաշտպանության նախարարը՝ 4,7, իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշնյանի աշխատանքը հանրային ընկալումներում հավասարվել է՝ 4,2:


Հարցվածների շուրջ 80 տոկոսը կարծում է, որ այլ երկրների ու կառույցենրի թվում ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխիքը Ռուսաստանն է, 23 տոկոսն այդ դերում տեսնում է ԱՄՆ-ին, 20 տոկոսը՝ Ֆրանսիային, իսկ 5,7 տոկոսը՝ Իրանին: Հարցվածների միայն 10 տոկոսն է կարծում, որ ՀՀ-ն պետք է ապահովի իր անվանությունն առանց այլ կառույցների միջամտության:


Հետազոտությունն իրականացվել է հոկտեմբերի 30-ին, հեռախոսային հարցման միջոցով: Ընտրանքը՝ 401 մարդ: