26.11.2024
Արցախում զոհվել է Պաշտպանության բանակի հրամանատար Արթուր Սարգսյանը
prev Նախորդ նորություն

Նորվեգիան 1,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ղարաբաղի խաղաղ բնակչությանը

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 մլն նորվեգական կրոն (1,5 մլն եվրո) ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը օգնելու համար: Այս մասին հայտնել է Նորվեգիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին ստիպել են լքել իրենց տները և մեծ տառապանքներ պատճառել քաղաքացիական բնակչությանը։ Նորվեգիան 17 մլն կրոն կուղարկի մարդասիրական կազմակերպություններին, որոնք պաշտպանում և աջակցում են նրանց, ում ամենից շատ է հարվածել այդ հակամարտությունը», - նշել է նախարարությունը ։


ԱԳՆ ղեկավար Ինե Էրիքսեն Սերյեդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն հումանիտար կազմակերպությունների անվտանգությունն ու անարգել մուտքը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն տարածաշրջանում: «Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին պահպանել հրադադարը և կրկին սկսել բանակցությունները։ Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար», - նշել է նախարարը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանում եւ Հայաստանում ռազմական դրություն է մտցվել, զորահավաք հայտարարվել։