7.04.2025
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնել են Մոսկվա
prev Նախորդ նորություն

ՌԴ ողջունում է Մոսկվայում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։


"Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը", - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։


Ավելի վաղ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու իրենց պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել էին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվայում է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

Լավրովը հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը