7.04.2025
ՌԴ ողջունում է Մոսկվայում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ցանկությունը
prev Նախորդ նորություն

Լավրովը հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ի․Հ․Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանի հետ հեռախոսային շփումների զարգացման շրջանակում հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։


Բանակցությունների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։


ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։

Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:


 

Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
07.04.2025
Մոսկվան կհյուրընկալի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եռակողմ բանակցություններ