24.11.2024
Մոսկվայում կկայանա Մնացականյան-Լավրով հանդիպումը
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնել են Մոսկվա

Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ խորհրդակցելու ռուսական կողմի հետ, հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից:


Հիշեցնենք, որ Մոսկվայում է գտնվում Հայաստանի արտգործնախարարը։ Երկու պետությունների ԱԳ նախարարների՝ Ռուսաստանի մայրաքաղաք այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ենթադրվում է, որ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի, Մոսկվայում հանդիպման նախապատրաստական աշխատանքներ։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:


Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են հանդիպել Մոսկվայում՝ Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար։ Երկու հանրապետությունների ղեկավարները հոկտեմբերի 19-ին զուգահեռ հարցազրույցներ են տվել ՏԱՍՍ գործակալությանը, որտեղ նման պատրաստակամություն են հայտնել: