24.11.2024
Կորոնավիրուսի դեմ ՌԴ պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին

Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հրաժարական է տվել երկրում կորոնավիրուսով հիվանդացության նոր ալիքի ֆոնին։ Այս մասին հայտնում է "Ինտերֆաքս"-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։


Նշվում է, որ առայժմ տվյալներ չկան այն մասին, թե ով կարող է գլխավորել նախարարությունը Վոյտեխի փոխարեն:


Վոյտեխը հրաժարականի մասին հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ։ "Մենք գործ ունենք COVID-19-ի հետ արդեն իններորդ ամիսն է։ Կարծում եմ, որ իմ բոլոր գործընկերները և ես ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր քաղաքացիներին պաշտպանենք հիվանդությունից։ Համարձակվում եմ ասել, որ մենք շատ լավ հաղթահարեցինք առաջին ալիքը, - ասել է նա։ - Դա հարուստ փորձ էր, և ես չեմ կարծում, որ ինձ և իմ թիմին պետք է ամաչել"։


Գործակալությունը նշում է, որ Չեխիան հաղթահարել է վիրուսի տարածումը գարնանը, սակայն այժմ իրավիճակը բարդացել է: Մասնավորապես, անցած ուրբաթ հայտնի է դարձել մեկ օրում վարակման 3 130 նոր դեպքերի մասին, ինչը գրեթե հազարով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից։


Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ Չեխիան Իսպանիայից հետո երկրորդ տեղում է ԵՄ-ում վարակվածների թվի օրական աճի ցուցանիշով: Երկրում գրանցվել է վարակման 49 290 դեպք, մահացել է 503 հիվանդ։