Կորոնավիրուսի դեմ ՌԴ պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը
Կորոնավիրուսի դեմ ռուսական "Սպուտնիկ V" պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն՝ ամփոփելով ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ բանակցությունների արդյունքները:
"ԱՀԿ-ն շատ է գնահատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ոլորտում Ռուսաստանի այն ջանքերը, մասնավորապես՝ "Սպուտնիկ V"-ն։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարին պատվաստանյութի մշակման այն փուլային քայլերի համար, այն անվտանգ և արդյունավետ է", - ասել է Կլյուգեն։
Ավելի վաղ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Րիժիկով հայտարարել է, որ ռուսական պատվաստանյութը դիմացկուն է կորոնավիրուսի մուտացիաների դեմ եւ բացարձակապես անվտանգ է: Այժմ նրա արտոնագրի համար փաստաթղթեր են նախապատրաստվում։ Պատվաստանյութը ձեւավորում է մարմնի կետային իմունային պատասխան եւ կայուն կերպով արձագանքում վիրուսի մուտացիաներին: