Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 248 առողջացում և 1 մահ
Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 248 առողջացում և 1 մահ: Բացասական թեստերի թիվը 2611 է: Դրական է կատարված թեստերի 5,4 տոկոսը:
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46 119
Առողջացածներ - 41 941
Փաստացի բուժվողներ -2 975
Ընդհանուր թեստեր - 243 704
Մահվան ելքեր - 920
Մահվան ելքեր այլ պատճառով –283
Մահվան դեպքի վերաբերյալ Առղջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է», - ասված է հաղորդագրության մեջ: