25.05.2025
Կոնդ թաղամասի զարգացման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել. Ավինյանի որոշումը
prev Նախորդ նորություն

«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից տուժած 4 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է մնում. ԱՆ

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:


ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:


Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ: Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոններ:


 

Ստահոդ լուրեր. Ծառուկյանն ու Քոչարյանը չեն հանդիպել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան