25.11.2024
«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից տուժած 4 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է մնում. ԱՆ
prev Նախորդ նորություն

Ստահոդ լուրեր. Ծառուկյանն ու Քոչարյանը չեն հանդիպել

Մամուլում առկա տեղեկատվությունը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:


««Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել»,- ասված է Տոնոյանի հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Ինչպես նշել էինք, Քոչարյանը հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հակաիշխանական այլանս ձևավորելու համար՝ խոստանալով ապահովել համապատասխան աջակցություն: