25.11.2024
ՊՆ-ն առաջարկում է ստեղծել 100 հազար մարդուց բաղկացած աշխարհազոր. մանրամասներ
prev Նախորդ նորություն

Պռոշյանի գինու-կոնյակի գործարանում հրդեհի հետևանքով 2 մարդ մահացել է

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


«Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն»,- հայտնել է նա: