24.11.2024
Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանը պատարստ է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ պատարստ է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ արցախյան հակամարտության կարգավորման հիմնահարցի քննարկման համար:


ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հանդիպման կազմակերպման ուղղությամբ:


«Անցած ժամանակահատվածում, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, բավական մեծ աշխատանք է տարվել համանախագահների կողմից տարբեր ուղղություններով: Այն ներառել է անմիջապես կարգավորման խնդիրներ, փոխզիջմանը հասնելու համար հիմնական ձևաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, մասնավորապես, ծրագրեր, որոնք կարող են նպաստել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը և միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը շարունակում է մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն: Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի ողջ ծավալի շարունակմանը և, բնականաբար, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակել այդ աշխատանքը», - ասել է Մնացականյանը՝ ի պատասխան Ինտերֆաքսի՝ պատրա՞ստ եք հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հարցին::


Նա նշել է, որ պատրաստ է հանդիպել և շարունակել այդ աշխատանքը։ «Եվ այստեղ ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է փոխզիջումներ գտնելու, անվտանգություն ապահովելու, ուժի կիրառումից և մաքիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտության մեջ։ Հայաստանի համար գոյություն ունեն հստակ և կարևոր առաջնահերթություններ։ Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը հանդիսանում է բացարձակ առաջնահերթություն։ Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացումը առանց որևէ սահմանափակումների, իրական, շոշափելի անվտանգության ապահովումը Արցախի համար կարևոր առաջնահերթություն: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և՛ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ, որպեսզի ուրվագծենք այն ձևաչափերը, որոնք հնարավորություն կընձեռեն համադրել և չափել հնարավոր փոխզիջման շրջանակը», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:


Նախարարն առանձնացրել է Արցախին առնչվող մեկ կարևոր հարց ևս. «Այս երեսուն տարիների ընթացքում Արցախն ի ցույց է դրել հասարակական կյանքը կազմակերպելու, սեփական անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ ստանձնելու բացարձակ իր կարողությունը։ Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման հարցը շատ կարևոր է և ունի գործնական բնույթ, քանզի այն կամրապնդի բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը Արցախի ղեկավարության մոտ, որը, ընտրված լինելով Արցախի ժողովրդի կողմից, ունի վերջինիս շահերը ներկայացնելու համապատասխան մանդատ»։