23.11.2024
Իրանն առանց պատժամիջոցների՝ Անդրկովկասի կարևորագույն խաղացող. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Նալբանդյան. Իրավիճակն Ուկրաինայում պետք է կարգավորվի Մինսկի համաձայնությունների հիման վրա

Առաջին հերթին դա ցավ է և խորը կարեկցանքի զգացում: Իրավիճակը ծանոթ է Երևանին ոչ միայն դիվանագիտական խողովակներով: Հայկական կես միլիոնանոց համայնք է ապրում Ուկրաինայի բոլոր շրջաններում: Այդ մասին ռուսաստանյան «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում` գնահատելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք համոզված ենք, որ ներկա իրավիճակը պետք է իր լուծումը ստանա երկխոսության միջոցով, և այդ պատճառով առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկի համաձայնությունները, Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունումը, Կոնտակտային խմբի կողմից Մինսկի համաձայնությունների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների ստորագրումը: Հուսով ենք, որ այս համաձայնությունների իրականցումը թույլ կտա հասնել համապարփակ կարգավորման, ճանապարհ կհարթի խաղաղության և կայունության համար», - նշել է նախարար Նալբանդյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի և ԱՄՆ-ի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին` նախարարը նշել է, ակնհայտ է, որ պատժամիջոցների ճանապարհով շարժվելը մի տարբերակ է, որի վնասները ազդում են բոլոր մասնակիցների վրա, և ոչ միայն: «Դա չի կարող բխել որևէ մեկի շահերից: Կարծում ենք, որ միայն բանակցությունների և երկխոսության միջոցով կարելի է փնտրել խնդիրների լուծման ուղիները», - ասել է նախարարը: