26.04.2024
Ո՞վ է իրականում խոչընդոտում հայ-թուրքական սահմանի բացմանը
prev Նախորդ նորություն

Իրանն առանց պատժամիջոցների՝ Անդրկովկասի կարևորագույն խաղացող. փորձագետներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» և Թեհրանի միջև օրերս ձեռք բերված փոխզիջումը, որը ենթադրում է փուլային տարբերակով Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների չեղյալ հայտարարում, կարող է լրջորեն փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Փորձագետների կարծիքով, պատժամիջոցներից ձերբազատված Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում կարևորագույն խաղացող, նրան կարող է վերապահվել նաև տարածաշրջանային «խնդիրների կարգավորիչի դերակատարում»:

Փորձագետների կանխատեսումներով, պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կարող է բարձրացնել Իրանի տնտեսական և աշխարհաքաղաքական դերակատարումը միջազգային հարաբերություններում, ինչը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա: Երևանը և Թեհրանը զարգացրել են համագործակցությունը նույնիսկ Իրանի պատժամիջոցային շրջափակման պարագայում: Մասնագետների կարծիքով, Իրանի պատժամիջոցների չեղյալ համարումը Հայաստանի առջև բացում է տնտեսական և քաղաքական հնարավորությունների պատուհան:

Երևանն արդեն պաշտոնապես ողջունել է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը: «Իրանական միջուկային ծրագրի կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացը վկայում է այն մասին, որ նույնիսկ ամենադժվար խնդիրները կարելի է կարգավորել բանակցությունների միջոցով»,-ասված է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, Իրանի և «վեցնյակի» վերջնական համաձայնության դեպքում Երևանը պետք է աշխատի տնտեսական պատժամիջոցների պատճառով կորցված դիրքերի վերականգնման ուղղությամբ: Ըստ նրա` Հայաստանի առջև կրկին բացվում է Իրանի և Արևելքի ու Արևմուտքի միջև կրկին անգամ տարանցիկ միջանցքներից մեկը դառնալու հեռանկարը: Ղազարյանի կարծիքով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի կառուցումը, որը միավորում է Իրանի, Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ուղիները, չի կորցնի իր տնտեսական նպատակահարմարությունը:

Փորձագետները նշում են, որ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման արդյունքում, Հայաստանը փաստորեն կորցրել էր Իրանը, որպես լիարժեք առևտրա-տնտեսական գործընկեր: Միջբանկային գործողությունների և ֆինանսական հոսքերի փաստացի դադարեցման պայմաններում, գրեթե 60%-ով կրճատվել է հայ-իրանական ապրանքաշրջանառությունը: Այն 2012թ.-ին այն կազմել է գրեթե 350 միլիոն դոլար: Մի շարք նախագծերի կյանքի կոչումը՝ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի, երկաթգծի, նավթավերամշակման գործարանի և համատեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ հետաձգվել էր անորոշ ժամանակներով:

Ինչպես նշում է Արսեն Ղազարյանը, Հայաստանը փաստացի կտրված է եղել Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար Աբաս իրանական նավահանգստից. «Նավերով փոխադրումներով զբաղվող ընկերությունները հրաժարվում էին բեռներ հասցնել իրանական նավահանգիստ»: Ըստ նրա` այդ պատճառով Հայաստանը ստիպված էր ապրանքափոխադրումներ իրականացնել վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստներով:

Այնուամենայնիվ Իրանը շարունակում էր մեծ հետաքրքրությամբ հետևել տարածաշրջանային զարգացումներին: Հայաստանը և Իրանը վարել և վարում ակտիվ քաղաքական երկխոսություն. բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը իրականացվում են բավականին հաճախ: Վերջերս Երևան էր այցելել Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը: Բանակցությունների հիմնական օրակարգը վերաբերում էր Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը:

Իրանի հարցերով առաջատար հայ փորձագետ Գառնիկ Ասատրյանը նշել է, որ պատժամիջոցների թուլացումը կարող է հանգեցնել տարածաշրջանային զգալի տեղաշարժերի: Նրա կարծիքով, տնտեսական շահերը առաջ տանելուն զուգահեռ, Թեհրանը աշխատանքներ է տանելու կորցրած քաղաքական դիրքերը վերականգնելու համար: «Այս պահին Իրանը դա անելու է Արևմուտքի համաձայնությամբ կամ լռության պայմաններում և նավթային շուկա լիարժեք վերադարձից հետո: Դա լրջորեն կթուլացնի Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը, ինչը բխում է Հայաստանի շահերից», - նշում է փորձագետը:

Նրա կարծիքով, եթե նույնիսկ ենթադրվի, որ Իրանի ուժեղացումը կարող է ինչ-որ ռիսկեր պարունակել Հայաստանի համար (որոշ փորձագետների կարծիքով, պատժամիջոցների պայմաններում Հայաստանը կարևոր նշանակություն ուներ Իրանի համար, քանի որ Թեհրանի կողմից ընկալվում էր որպես կամուրջ դեպի Արևմուտք), քաղաքական և տնտեսական դիվիդենտները իրենցով կփակեն բոլոր բացասական հետևանքները: Հայ փորձագետների մեծ մասը գտնում է, որ Իրանից պատժամիջոցների հանելուն զուգահեռ կվերանայվի նաև Իրանի դերը միջազգային հարաբերություններում:

«Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, երբ Թեհրանին կարող է վերապահվել տարածաշրջանային կարգավորիչի լուրջ դերակատարում», - Verelq.am-ի հետ զրույցում նշել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում մեծանալու է: Ըստ Սարգսյանի` տարածաշրջանում ձևավորվելու է նոր ստատուս-քվո:

«Իրանը վերականգնելու է իր դիրքերը, ինչը նշանակում է ուժերի նոր բալանս, ինչը կթուլացնի Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում», - նշել է նա: Սարգսյանի խոսքով, Իրանն ունի իր ամբիցիաները և տարածաշրջանային ուժերի բալանսի սեթական տեսլականը: Փորձագետի կարծիքով, Իրանի մեկուսացված վիճակի վերացումով Անդրկովկասում լրջագույն փոփոխություններ են սպասվում, որի հետո արդեն անհնար կլինի գնահատել իրավիճակը տարածաշրջանում նախկին լույսի ներքո:
Նալբանդյան. Իրավիճակն Ուկրաինայում պետք է կարգավորվի Մինսկի համաձայնությունների հիման վրա
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online