26.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նիստ կգումարեն Ղարաբաղի հարցով
prev Նախորդ նորություն

Համանախագահներ. "պատերազմը տարբերակ չէ"

ԵԱՀԿ Մինսկի խումբը (դեսպաններ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ, Պիեռ Անդրիոն՝ Ֆրանսիա) իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ:

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ափսոսանք հայտնում մարդկային կյանքի անտեղի կորուստների համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է Մինսկի խմբի հայտարարությունում:

Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար: Նրանք նաև վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ, բանակցային հանգուցալուծմանը այլընտրանք չկա, և պատերազմը տարբերակ չէ: