4.04.2026
Ադրբեջանը և Թուրքիան չեն համակերպվել ու հարմար պահի ռևանշի են դիմելու. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Շուրջ 145 մլրդ դրամ գումար է ներարկվել Հայաստանի տնտեսություն. Փաշինյան

Կորոնավիրուսի սոցիալ-տեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառումների շրջանակում 144,5 մլրդ դրամ է ներարկվել Հայաստանի տնտեսություն:


Այդ մասին այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ կառավարությունը մինչև օգոստոսի 12-ը կորոնավիրուսի սոցիալ-տեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառում է հաստատել:


«Սոցիալական միջոցառումների շրջանակում ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումների շրջանակում՝ 17,5 մլրդ դրամ, ևս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որ նրանք լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսության ոլորտը, բիզնեսը և այլն»,- ասաց վարչապետը:


Նրա խոսքով, աջակցությունը տրամադրվել է նաև սուբիսիդավոումների տեսքով:


«Տնտեսական միջոցառումների շրջանակում, այսինքն՝ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցառումների արդյունքում բանկերը մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրել բիզնեսին: Արձանագրենք, որ այս թվերը ներառյալ, ըստ էության 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում»,- նկատեց վարչապետ Փաշինյանը:


Վարչապետի կարծիքով՝ դա բավական շոշափելի գումար է Հայատսանի չափանիշներով:

ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է, շատ կոնկրետ. Փաշինյանի քննադատությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար