17.09.2025
Տավուշի բնակիչները թույլ չեն տալիս, որ ատելությունն իրենց վրա գերիշխի. Ազնավուր հիմնադրամ
prev Նախորդ նորություն

Արցախում սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  


«Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր:


Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին»,- գրել է նա Facebook-ի իր էջում։


 

Արցախի նախագահը ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը