25.11.2024
Գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ-ին՝ 2 դատավորի ազատազրկելու համաձայնություն ստանալու համար
prev Նախորդ նորություն

Տավուշի բնակիչները թույլ չեն տալիս, որ ատելությունն իրենց վրա գերիշխի. Ազնավուր հիմնադրամ

Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը եւ կոչ ենք անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը: Այս մասին նշված է Շառ Ազնավուր հիմնադրամի հայտարարության մեջ:


««Սեր մարդկանց հանդեպ՝ սկսած իմ ընտանիքից, բարեկամներից եւ իմ հանդիսատեսից... Սեր մերձավորի հանդեպ՝ անկախ կրոնից, մաշկի գույնից եւ ռասայից... Սեր մարդկության հանդեպ»: Շառլ Ազնավուրի այս բառերը մարմնավորում են նրա կենսական փիլիսոփայությունը:


Չնայած ծանր հանգամանքներին, որոնց նրա ընտանիքը բախվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ չնայած իր սեփական փշոտ ճանապարհին, նրա սրտում երբեք ատելության համար տեղ չի եղել: Այսօր մենք մեծ տագնապով ենք հետեւում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որտեղ վերջին օրերին մի քանի գյուղեր անընդհատ գնդակոծվում են: Սակայն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են ռազմական գործողությունների սպառնալիքի ներքո, թույլ չեն տալիս, որ ատելությունն իրենց վրա գերիշխի: Նրանք սիրում են իրենց ընտանիքներին, իրենց հողը եւ մարտնչում են խաղաղության համար... Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած բռնություն եւ կոչ ենք անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը: Ատելությունը մարդկանց այրում է ներսից, ուրեմն թող սերն ուղղորդի մեզ բոլորիս»,- նշված է հայտարարության մեջ: