24.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել նաև Գեղարքունիքի ու Նոյեմբերյանի ուղղությամբ. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն. ԱԳՆ

Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով:


Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մենկաբանելով արձագանքելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարություններին:


«Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք»,- նշել է Նաղդալյանը:


Նա նշել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով.


«Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում: Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից»,- հավելել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը: