24.11.2024
Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը գալիս է Հայաստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անթույլատրելի արկածախնդրություն է. Ավինյան

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անթույլատրելի արկածախնդրություն է՝ հատկապես աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:


Դիմելով հատուկ միջազգային հանրությանը նա վերահաստատեց ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, այն է՝ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը.


«Հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին»,- ասաց Ավինյանը:


Ավինյանը նաև կոչ արեց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանն ու տարածել միայն այն:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։


Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չունի: